|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն անդրադարձել է ամերիկացի հոգևորական Բրունսոնի մասին Սպիտակ տան հայտարարությանը. տեղեկացնում է Demokrathaber-ը:
«ԱՄՆ-ն կամ ցանկացած մեկ այլ երկիր պետք է մտածի իր ապրած հիասթափության մասին: Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձն իրականացնող դավաճան կա և նա «սնվում է» ինչ-որ կառույցի կողմից: Մեզանից փաստաթուղթ ուզելու կարիք չկա: ԱՄՆ-ն սա գիտի»,-ասել է Չավուշօղլուն:
Նշենք, որ Սպիտակ տունը հայտարարություն էր տարածել` Թուրքիայում կալանավորված ամերիկացի հոգևորականին ազատ չարձակելու որոշման կապակցությամբ հիասթափություն հայտնելով: