|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.12 |
| EUR | ⚊ | € 443.79 |
| RUB | ⚊ | ₽ 4.7327 |
| GBP | ⚊ | £ 502.18 |
| GEL | ⚊ | ₾ 141.24 |
Այն ինչում այսօր դատարանում մեղադրեցին Հայաստանի երկրորդ, Արցախի առաջին նախագահ Ռոբերտ Քոչարյանին, այս վարչախմբի դեմքերից մեկն է։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը` անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դատավարությանը:
«Այն ինչում այսօր դատարանում մեղադրեցին Հայաստանի երկրորդ, Արցախի առաջին նախագահ Ռոբերտ Քոչարյանին, այս վարչախմբի դեմքերից մեկն է։ Կարդացեք ներկայացված մեղադրանքը ու կհասկանաք, թե ինչու է երկիրն այս վիճակում, ինչու հասանք պատերազմին, ինչու մեր տղերքը զոհվեցին, տարածքներ կորցրինք։
Աննա Դանիբեկյանը, չեմ բացառում, որ տուն մտնելուց հետո հարբում է, որ չմտածի, թե ինչի մեջ է թաթախվել։ Իսկ ի՞նչ են խմում դատախազները։
Բացառված է, որ նրանք չեն գիտակցում, որ շատ շուտով դատարանում պատմելու են, թե ով եւ ինչն է իրենց դրդել նման անհեթեթ, անհասկանալի, անդեմ, անլուրջ մեղադրանք ներկայացնել եւ պաշտպանել այն։
Դատախազներ, կարդացեք, թե ինչ եղավ Եժովի եւ նրա կամակատար դատախազների հետ։ Ուշադիր կարդացեք»,- գրել է նա։