|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
«Երևանյան հեռանկարներ» փառատոնի գեղարվեստական ղեկավար Ստեփան Ռոստոմյանը ցավակցական ուղերձ է հղել անվանի բալերինա Մայա Պլիսեցկայայի մահվան կապակցությամբ, որը ներկայացնում ենք ստորև. «Խորին ցավով և կորստի զգացումով ընդունեցի Մայա Միխայլովնայի մահվան լուրը: Նա մեր հարազատն էր, ում հետ կապված էինք հազարավոր թելերով: Խորին ցավակցություն եմ հայտնում իմ մեծ ընկերոջը` Ռոդիոն Շչեդրինին, ցանկանալով նրան մեծ համբերություն: Մայա Պլիսեցակայան մեր սրտերում մնում է որպես կատարելության և իմաստության խորհրդանիշ, որպես մարդկային պատմության մեջ երբևէ ամենասիրված կին անհատներից մեկը:
Մայա Պլիսեցկայան և Ռոդիոն Շչեդրինը մեր երկրի և ժողովրդի մեծագույն բարեկամներն են, և մեր մտքերն ու հայացքներն այսօր ուղղված են դեպի իրենց: Թող Աստված երկնքնի արքայության արժանացնի Մայային»: