|
Փոխարժեքներ
07 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.14 |
| EUR | ⚊ | € 407.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.241 |
| GBP | ⚊ | £ 479.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.23 |
Եթե այս երկիրը խաղաղություն է ուզում, պետք է հրաժարվի շատ վտանգավոր հռետորաբանությունից։ Հայ պաշտոնյաները վերջերս Ադրբեջանը համեմատել են ԻՊ-ի և Ալ-Քաիդայի հետ: Իմ կարծիքով, սա շատ վտանգավոր հռետորաբանություն է. այս մասին հայտարարել է Իլհամ Ալիևը:
«Նախ, նրանք իրենք են հանդես եկել որպես ԻՊ և Ալ-Քաիդա: ԵՄ դեսպաններն այցելել են ազատագրված շրջաններ. Հայերը պատմական և կրոնական ժառանգությանը վերաբերվել են այնպես, ինչպես ԻՊ-ն ու Ալ-Քաիդան: Ոչ թե մենք, այլ նրանք։ Նրանք ահաբեկչական գործողություններ են կատարել։ Նրանք ցեղասպանություն են իրականացրել։ Նրանք պայթեցրել են մեր մզկիթները։ Նրանք, ոչ թե մենք։ Բայց երբ պարոն Փաշինյանն արտաբերում է այս խոսքերը, պետք է իմանա, որ մենք դրանք լսում ենք։ Նա պետք է խորհի մեր արձագանքի մասին». հայտարարել է ադրբեջանցի նախագահը: