Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այսօր լրագրողների հետ զրույցում, ըստ էության, հաստատեց այն տեղեկությունը, որ քրեական հեղինակություն Վահագն Աբգարյանից՝ Ալավերդցի Վահագից, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու եւ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու գործով կալանավորված` քննչական կոմիտեի պաշտոնյան Լոռու մարզի քննչական վարչության արդեն նախկին պետ Թաթուլ Շուշանյանն է:
«Արտահոսքի արդյունքում հրապարակվեց համապատասխան պաշտոնատար անձի անունը»,- պատասխանելով լրագրողի հարցին` ասաց նա և հավելեց. «Կգա ժամանակը, լիարժեք պատկերը կբացահայտենք, բոլորի անունները կհրապարակենք»:
Հիշեցնենք, որ ՔԿ նախագահ Աղվան Հովսեփյանի` փետրվարի 6-ի հրամանով դադարեցվել են ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության պետ Թաթուլ Շուշանյանի լիազորությունները։
«Եթե յուրաքանչյուր պաշտոնյա չգիտակցի պետության մեջ, պետականաշինության մեջ կոռուպցիայի՝ չարիք լինելը, գոնե պետք է մտածի իր անձի, ընտանիքի հեղինակության մասին և իր գործունեության ընթացքում չստեղծի հիմքեր՝ մի օր ինչ-որ բանի համար պատասխան տալու և անցած ճանապարհի վրա ստվեր գցելու»,- ասաց Դավթյանը:
Մանրամասները՝ Yerkir.am-ի տեսանյութում: