կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-11-20 14:50
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Թող կառավարության որևէ անդամ չմտածի, որ մաքուր է դուրս գալու այս պատմությունից․ Լարիսա Ալավերդյան

Այդ ի՞նչ բան է, որ պատերազմի ժամանակ ամբողջ հույսը դնում են բանակի վրա. ըստ Yerkir.am-ի՝ այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ-ի գործադիր տնօրեն, Հայաստանի նախկին ՄԻՊ, իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը։

«Ո՞վ է տեսել, որ քաղաքական բնույթ ունեցող բազմապիսի խնդիրներով խնդիրը կախեն բանակի վրա։ Նշանակում է՝ քաղաքական իշխանությունը ձեռքերը լվանում է, որ հետագայում ամբողջ արդյունքների համար մեղադրի բանակին և ապացուցի, որ մի բան էլ ինքը փրկչի դերում է հայտնվել՝ մոռանալով, որ պատմության մեջ միշտ  չեն լինում գաղտնի բաներ։ Տեսնում ենք մի շարք բացահայտումներ, որոնք հաստատ ունենալու են իրավաբանական ուժ»,- ասաց նախկին ՄԻՊ-ը։

Ըստ նրա՝ մենք ունենք մի վիճակ, որտեղ մեզ ուզում են հստակ համոզել, որ անգամ բանակցությունները պետք է սկսվեն այն կետից, որտեղ հասել են բանակները։

«Թող ոչ ոք չկասկածի, տեղի ունեցածի ողջ պատասխանատվությունը կրում է այն քաղաքական ուժը, որն ԱԺ-ում կազմում է մեծամասնություն։ Եվ անձամբ ղեկավարը՝ կառավարության իր բոլոր անդամների հետ։ Թող կառավարության որևէ մի անդամ չմտածի, որ ինքը մաքուր է  դուրս գալու այս պատմությունից»,- նշեց Լարիսա Ալավերդյանը։

Մանրամասները՝ տեսանյութում: