Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մամուլում տարածված լուրերի համաձայն` ԱԺ ՀՀԿ խմբակցության` արդեն 22 տարվա պատգամավոր Սուքիաս Ավետիսյանին Հանրապետականը չի ուզում տեսնել իր նախընտրական ցուցակում` ո'չ ռեյտինգային, ո'չ համապետական: Նշվում է նաև, որ Ավետիսյանին ասել են. «Գործադիրում պաշտոն կտանք, գոհ կմնաս»:
Yerkir.am-ին Ավետիսյանը հավաստիացրեց, որ այդ լուրերն իրականությանը չեն համապատասխանում: «Դա ընդամենը ինչ-որ մեկի հիվանդ երևակայության արդյունք է: Պետք է շատ հանգիստ վերաբերվել նման հրապարակումներին: Ցուցակները կհրապարակվեն, մարդիկ կհանգստանան, ոչինչ»,- ասաց պատգամավորը:
Իր առաջադրվելու հետ կապված էլ` Ավետիսյանը նշեց, որ կարծում է` կառաջադրվի: «Ճիշտ է, կուսակցությունն է որոշում, բայց որևիցե հիմքեր չկան` ինձ չառաջադրելու»,- ասաց նա:
Հայտնի է, որ Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը և ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանը հակառակորդներ են, իսկ հիմա երկուսն էլ առաջադրվելու են տարբեր ցուցակներով: Ավետիսյանից հետաքրքրվեցինք Գյումրիում տիրող իրավիճակով` արդյո՞ք քաղաքական հակառակորդների պայքարը չի վերածվի կրակոցների:
«Կարծում եմ, որ բոլոր կողմերն էլ համապատասխան զսպվածություն կդրսևորեն, առողջ մրցակցության կգնան և ոչ թե կփորձեն մթնոլորտը շիկացնել: Կարծում եմ, որ չի շիկանա, և նորմալ մրցակցություն կլինի»,- հույս հայտնեց նա` հավելելով` իսկ թե ո՞ւմ ձայն կտա ընտրողը, դա արդեն ընտրողի գործն է:
«Պետք է փորձել ընտրողներին ներկայանալ` պարկեշտության բոլոր սկզբունքները պահպանելով, այլ ոչ թե` սրա, նրա վրա ցեխ շպրտելով կամ մեկը մյուսին սևացնելով»,- նշեց պատգամավորը:
Ինչ վերաբերում է իր շանսերին, Ավետիսյանը նշեց, որ իր շանսերը նորմալ են, և որ ինքը միշտ բարձրացրել է Գյումրու և Շիրակի մարզի խնդիրները ԱԺ-ում ու տարբեր ատյաններում: