Փոխարժեքներ
07 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.44 |
EUR | ⚊ | € 434.11 |
RUB | ⚊ | ₽ 4.8278 |
GBP | ⚊ | £ 515.15 |
GEL | ⚊ | ₾ 140.51 |
«Ես եւ Ռուբեն Հակոբյանը չենք վիճել: Նա իրեն ճիշտ չի պահել, հանձնաժողովի անդամներին ահաբեկել է, ես էլ միջամտել եմ»,- Yerkir.am-ի հետ զրույցում հայտարարեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը:
Թե ինչպե՞ս է «Ժառանգության» պատգամավորն ահաբեկել, ՀՀԿ-ական պատգամավորը չասաց, խորհուրդ տվեց հարցնել հանձնաժողովի անդամներին եւ դիտորդներին:
«Ինձ ինչո՞ւ եք հարցնում: Ես ընդամենը գնացել եմ, ասել, որ իրեն պարկեշտ պահի, առավել եւս` վստահված անձ է, նա իրավունք չունի մտնել տեղամաս` մարդկանց ահաբեկել»,- հայտարարեց Սուքիաս Ավետիսյանը:
Նա հայտարարեց, որ հանձնաժողովի նախագահն ահազանգել է ոստիկանություն, իրենց տարել են ոստիկանություն` բացատրություն տալու: Երկուսն էլ արդեն դուրս են եկել ոստիկանությունից: