|
Փոխարժեքներ
07 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.55 |
| EUR | ⚊ | € 445.99 |
| RUB | ⚊ | ₽ 4.7198 |
| GBP | ⚊ | £ 513.64 |
| GEL | ⚊ | ₾ 141.6 |
Գյումրին ներկայացնող ՀՀԿ-ական պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը չգիտի Գևորգ Կոստանյանի նամակի բովանդակությունը և չգիտի` Չայկայից նա ինչ է ակնկալում: «Ինչպես նաև չեմ հասկանում՝ ի՞նչ են Ավետիսյանների հարազատները կամ մեր հասարակությունը ուզում Գևորգ Կոստանյանից»,- Yerkir.am-ի հետ զրույցում, խոսելով Ավետիսյանների հարազատների պահանջի մասին, ասաց պատգամավորը:
Դիտարկմանը, թե բնական է Ավետիսյանների՝ Վալերի Պերմյակովի հետագա ճակատագրով և դատավարության ընթացքով հետաքրքրվելը, նա արձագանքեց. «Գլխավոր դատախազն ինքն է, այո, բայց դեռ քննություն է ընթանում: Սա սովորական դեպք չէ: Անցել է ընդամենը 40 օր, բայց ուզում են ինչ-որ կոնկրետ բա՞ն իմանալ»:
«Ես Ավետիսյանների հարազատներին հանդիպել եմ քառասունքի արարողությանը և փորձել եմ հետաքրքրվել, թե ի՞նչ են պահանջում գլխավոր դատախազից: Իրենք պահանջում են գլխավոր դատախազին, բայց չեն ասում, թե ի՞նչ են պահանջում նրանից»,- նշեց պատգամավորը:
Սուքիաս Ավետիսյանը ասաց, որ իր համար անհասկանալի է նաեւ այն հանգամանքը, թե մեկ շաբաթ առաջ քննչական կոմիտեում գտնվելու ժամանակ Ավետիսյանների ընտանիքի հարազատները կոնկրետ ի՞նչ հարցադրումներով են հանդես եկել: