Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Yerkir.am-ի հումորային հարցերին պատասխանում է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը:
-Եթե վաղ առավոտյան բոլորը խայտառակ եղածի պես ամաչում են, ուրեմն Նոր տարին ստացվե՞լ է:
-Նոր տարին ստացվել է և շատ լավ է ստացվել, շատ բուռն է եղել ամեն ինչ: Տոնել են իսկապես, էն որ ասում են` մինչև վերջ, և կարողացել են առօրյա հոգսերից ձերբազատվել:
- Ձմեռ պապն ինչո՞ւ է նախընտրում եղնիկներով երթևեկել, այլ ոչ թե`«Բենթլի»-ով:
-Էն ժամանակ, որ Ձմեռ պապիկը եղել է, էդ ժամանակ թանկարժեք մեքենաներ, «Բենթլի»-ներ չեն եղել, ամենամատչելի և ապահով տրանսպորտը եղնիկներն են եղել` սահնակներով: Ձմեռ պապը ձյուների մեջ է, և հիմա է միայն, որ ամենագնացներ կան և կարող են ամեն տեղ երթևեկել:
- Ձմեռ պապից մանդա՞տ եք խնդրելու, թե՞ տնտեսական աճ:
- Ձմեռ պապիկից խնդրելու եմ խաղաղություն: Խաղաղությունից հետո մնացած ամեն ինչ կարելի է կամաց-կամաց ձեռք բերել: Մանդատն առաջնահերթություն չէ, ու չարժե Ձմեռ պապին նման խնդիրներով ծանրաբեռնել: Եկեք Ձմեռ պապիկին գոնե չքաղաքականացնենք:
- Ամանորի գիշերը երազանք կպահե՞ք, որ ինչ-որ ընդդիմադիր գործիչ այլևս խորհրդարանում չհայտնվի 2017-ի ընտրություններից հետո:
- Ձմեռ պապիկից` չէ, բայց մեր ժողովրդից կխնդրեմ, որ այն գործիչները, կապ չունի` ընդդիմադի՞ր, թե՞ ոչ, որոնք իրենց չեն կարող պահել խորհրդարանում, չարժե, որ գան խորհրդարան ու խորհրդարանի պատիվը գետնով տան:
- Վարչապետի հանձնարարականը` ով ինչ ուզի, այսուհետ կարող է ազատ ներկրել, կտարածվի՞ Ձմեռ պապի բերած նվերների վրա:
- Առավել ևս սահնակով ներկրումների հետ կապված խնդիրներ չպետք է լինեն: Ձմեռ պապն ամեն ինչ կարող է ներկրել, որովհետև Ձմեռ պապն այդ ցուցակի մեջ չի մտնում, միշտ արտոնություն ունի և պետք է ունենա:
-Ո՞ր կենդանու հետ կասոցացնեք Նոր տարին:
- Նոր տարին մեծ մասը խոզի հետ են ասոցացնում՝ անկախ տարվա կենդանակերպից:
-Քանի՞ բաժակ խմելուց հետո եք մոռանում` ով եք, ում եք հյուր գնացել :
- Մշտապես ուզում եմ, բայց չեմ կարողանում այն վիճակի մեջ լինել, որ հաջորդ օրը վատ լինեմ: Չեմ կարող հաշվել, չի հաշվվում ինձ մոտ, չի ստացվում, ես ցանկություն ունեմ, բայց չի ստացվում, օրինակ, մոռանալ՝ ում եմ հյուր գնացել:
-Երազանքների Ձյունանուշը, ում կողքին Ձմեռ պապ կլինեիք:
- Ամենալավ Ձյունանուշն իմ կողքին է` իմ կինն է, եթե չհամաձայնի, ապա աղջիկներիցս մեկը: Քաղաքական դաշտից ամենագեղեցիկ Ձյունանուշը կլիներ արդարադատության նախարարը:
-Տոներից հետո կշռվո՞ւմ եք:
- Ես ընդհանրապես փորձում եմ պահել իմ կազմվածքը, բայց Նոր տարվա սեղաններից չես կարող չգայթակղվել: Եթե գայթակղվում եմ, մի քանի օր փորձում եմ հակառակ պրոցեսն անել` հեռու մնալ սեղաններից և չնչին չափով ուտել: