|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Մի փոքր թյուրիմացություն է եղել` լուծարվում է հին` «Գյումրու տեխնոպարկ» ՓԲԸ-ն: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը:
Նա նշեց, որ նախկին ՓԲԸ-ի 49 տոկոսը պետական բաժնեմաս էր` Գյումրու անալիտիկ սարքերի գործարանի բաժնեմասերով, և քանի որ այդ գործարանն այլեւս չի գործում, որոշվել է լուծարել հին ՓԲԸ-ն:
«Առաջին անգամ տեխնոպարկը անալիտիկ սարքերի գործարանի տարածքում էր, հետո կառավարությունը նոր տարածք վերցրեց, որտեղ գումարներ ներդրվեցին, որպեսզի «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի միջոցներով կարողանան իրագործել»,- ասաց Սուքիաս Ավետիսյանը:
Նրա խոսքով` նախորդը ստեղծվել է 2006-ին, բայց ընդլայնվելու հնարավորություն չի ստեղծվել, ահա` ինչու նոր շենք կառուցեցին, նոր հիմնադրամ ստեղծվեց, այնպես որ` լուծարվում է նախորդ ՓԲԸ-ն, և տարբեր կազմակերպություններ կիրականացնեն նոր ՓԲԸ-ի հիման վրա տեխնոպարկի իրականացման գաղափարը: