| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.12 | 
| RUB | ⚊ | ₽ 4.738 | 
| GBP | ⚊ | £ 500.15 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Արագաչափերի և կարմիր գծերի թեմաները նոր չեն, դրանք բարձրացվում են վերջին 3 տարիներին. այսօր լրագրողներին ասաց ԱԺ Հանրապետական խմբակցության անդամ Սուքիաս Ավետիսյանը: «Ի վերջո, նախագահն այդ թեմայով հստակ հանձնարարականներ տվեց, և կառավարությունը, Երևանի քաղաքապետարանը, ոստիկանությունը զբաղված են այդ խնդիրներով»,- հավելեց նա:
Պատգամավորի կարծիքով` այդ խնդիրների լուծումը հստակ է. կարելի է հաշվարկել, թե ինչքան գումար են ներդրել այդ ծառայությունները մատուցող երեք կազմակերպությունը, ինչքան գումար է հավաքագրվել, ինչքանն է գնացել պետական բյուջե և ինչքանը մնացել նրանց: «Այդ հաշվարկները կատարելուց հետո կարելի կառավարումը վերցնել և պայմանագիր կնքել, որ համապատասխան կազմակերպությունները շահագործեն իրենց ցանցերը, բայց շահագործման արդյունքում գումարը ոչ թե հավաքագրեն, այլ պետությունը նրանց տվյալ ծառայությունները կատարելու պատվեր տա: Սա կլինի նաև մրցակցային բիզնես, որովհետև վաղը կարող է հայտնվել մեկ այլ կառույց, որն ավելի էժան գնով կմատուցի այդ ծառայությունները»,- ասաց Ավետիսյանը:
Ըստ նրա` թեև բողոքում ենք արագաչափերի և կարմիր գծերի առկայությունից, բայց շատ խնդիրներ լուծվեցին` ունեցանք կազմակերպված կայանատեղերիներ, կարգավորվեց երթևեկությունը: Նաև հավելեց. «Կարծում եմ` կարմիր գծերի գումարները մատչելի են:
Նրան հակադարձեց ԲՀԿ-ական պատգամավոր Լյովա Խաչատրյանը, որի կարծիքով`այդ երևույթը նորմալ չէ: «Սա համարել բիզնես կարելի է միայն մեծ ցանկության դեպքում, սա, մեղմ ասած, ռեկետ էր»,- ասաց նա:
Խաչատրյանը նշեց, որ շատ երկրներում կան նման կայանատեղիներ, արագաչափեր, բայց դրանց գումարը գնում է պետական ֆոնդ, ծառայում է ժողովրդին: «Մեզ մոտ դա չկար, այդ գումարը գնում էր ինչ-որ մեկի գրպանը: Ողջունելի է, որ արդեն ցանկություն կա նորմալ իրավիճակի բերելու այդ գումարները: Եթե լինի այնպես, որ ծախսերը համապատասխանեն իրականությանը, եկամուտն ամբողջությամբ ցույց տրվի, և այդ գումարը գնա պետական բյուջե, մենք կողջունենք դա, սակայն առայժմ միայն նախագիծ է»,- ասաց պատգամավորը: