Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀԿ-ական պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը Yerkir.am-ի հետ զրույցում անդրադարձավ Հայաստանում դեկտեմբերի 6-ին տեղի ունեցած հանրաքվեի վերաբերյալ ԱՄՆ դեսպանատան հայտարարությանը: Նշենք, որ ԱՄՆ դեսպանատունը հայտարարել էր` իրենք վերահաստատում են, որ խախտումների համար պատասխանատուների նկատմամբ քննություններն ու դատական կարգով հետապնդումները պետք է լինեն թափանցիկ ու հրապարակային, որպեսզի ՀՀ ժողովրդի մոտ լինի վստահություն ընտրական գործընթացի անաչառության վերաբերյալ:
«Էդքան քրեական գործեր կան հարուցված, և երեկ էլ բոլոր իրավապահ մարմինները, որոնք իրավասու են այդ գործերով զբաղվելու, ասացին` որքան գործեր կան հարուցված, գործի հետ կապված քննությունն ավարտված չէ, այսինքն`ուզում ենք հասկանալ, թե դրանից ավելի ի՞նչ են ուզում»,- ասաց Ավետիսյանը` հավելելով. «ԱՄՆ դեսպանատունը ինչ-որ բան ունի ասելու, չի ուզում կոնկրետ ասել, բայց պետք է ասեմ, որ գործընթացը շատ նորմալ, թափանցիկ է ընթանում: Ես չգիտեմ` սրանից ավելի թափանցիկ էլ ի՞նչ պետք է անել, որ ինչ-որ դեսպանատների ու մարդկանց դուրը գա»:
Պատգամավորի խոսքով`ինքներս պետք է կարողանանք ճիշտ և օբյեկտիվ գնահատական տալ մեր ընտրությանը կամ մեր հանրաքվեին:
«Եթե մենք մեր մեջ այդ գնահատականը ճիշտ տանք, պետք չէ արդեն մտածել` ով ինչ ասաց: Այսինքն` մեր հասարակությանը, մեր քաղաքական ուժերի ճիշտ գնահատականն է պետք, չնայած շատ դեպքերում դա էլ օբյեկտիվ չի լինում: Որոշ ուժեր ուզում են ամեն լավ բան սևացնել, քան, ասենք, ինչ-որ պայծառ բան տեսնել, մի քայլ առաջ տեսնել»,- ընդգծեց ՀՀԿ-ական պատգամավորը: