|
Փոխարժեքներ
21 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.47 |
| EUR | ⚊ | € 446.97 |
| RUB | ⚊ | ₽ 4.7393 |
| GBP | ⚊ | £ 510.45 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Վերջին մեկ տարում հայկական դրամն ամերիկյան դոլարի նկատմամբ աստիճանաբար արժեզրկվել է. այսօր խորհրդարանում լրագրողներին ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Այվազյանը:
«Նման միտում կա: Աշխարհի բոլոր երկրներում է այդպես, աշխարհի բոլոր տեղերում է այդպես. դոլարային ամրապնդումներից հետո ցանկացած տնտեսությունում տեղի է ունենում դրամի արժեզրկում: Մեր կողքի երկրները նայեք` թուրքական, իրանական, վրացական շուկան, ֆունտը, եվրոն, այնպես որ` տնտեսական պրոցեսներ են»,- ասաց նա:
Այվազյանը նշեց նաև, որ վերջին տասը տարիների ընթացքում տարածաշրջանում ամենակայունը հայկական դրամն է: «Սա կախված է ոչ միայն արտաքին գործոններից, այլև դրամավարկային քաղաքականությունից, պարտավորություններից: Սա ունի բացասական ու դրական կողմեր»,- նշեց նա՝ հավելելով, որ հայկական դրամն արհեստականորեն չէ, որ կայուն է: