Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.14 |
EUR | ⚊ | € 409.14 |
RUB | ⚊ | ₽ 3.75 |
GBP | ⚊ | £ 490.8 |
GEL | ⚊ | ₾ 142.52 |
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Այվազյանին արդեն վրդովեցնում է, երբ իր անունը հոլովում են` հանքերում անօրինական գործողությունների հետ կապված: Այսօր, լրագրողների նմանատիպ հարցին անդրադառնալով, նա նշեց, որ եթե կա մեկը, ով կարող է իրենց տղամարդ համարել ու «դուխ ունենալ»` հանքեր շահագործելու, թող գա, ինքն իր հանքերը կտա նրան:
«Եթե կա մի տղամարդ, ով էդ բեռի տակ կմտնի, թող գա շահագործի, տալիս եմ իրեն: Լավ եմ արել: Ո՞ւմ ա հետաքրքրում, կա՞ մեկը, որ կարա իմ պես լավ անի: Կա՞ որևէ մեկը, որ կարա էդքան դուխ անի, մտնի էդ գործի մեջ»,- ասաց նա:
Անդրադառնալով իր և «Գլոբալ Գոլդ Մայնինգ» ընկերության միջեւ ծագած դատական վեճին` ևս մեկ անգամ նշեց, որ Նյու Յորքի դատարանը, որը քննում էր այդ գործը, իրեն արդարացրել է:
«Դատը կրեցի, իրանցից պրծա, լրագրողներից չեմ պրծնում: Գրում էին, թե հեսա պարոն Այվազյանին դատում են, հեսա Ազգային ժողովից կալանավորած կտանեն: Բայց երբ որ ես էդ դատը կրեցի, որևէ մեկը չգրեց դրա մասին: Ինձ դատում էին ոչ թե որպես նախարար, դուխները հերիք չէր անում, այլ որպես Այվազյան Վարդան, էդ էլ չկարողացան»,- ասաց պատգամավորը: