|
Փոխարժեքներ
11 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.27 |
| EUR | ⚊ | € 437.9 |
| RUB | ⚊ | ₽ 4.7436 |
| GBP | ⚊ | £ 507.31 |
| GEL | ⚊ | ₾ 138.38 |
Ռուսաստանի բանակը վերահսկողության տակ է վերցրել հատուկ ռազմական գործողության գոտու ևս երկու բնակավայր։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը:
««Հյուսիս» զորախմբի ստորաբաժանումների վճռական գործողությունների արդյունքում ազատագրվել է Սումիի մարզի Վիսոկոյե բնակավայրը», - ասվում է ամփոփագրում:
Նշվում է, որ «Կենտրոն» զորախումբն իր հերթին վերահսկողության տակ է վերցրել ԴԺՀ-ի Սվետլոյե բնակավայրը՝ շարունակելով ոչնչացնել Դիմիտրովում շրջապատված հակառակորդիխմբավորումը:
Գերատեսչությունում նաև հստակեցրել են, որ ԶՈւ-ն անցած օրվա ընթացքում խոցել է Ուկրաինայի ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկություն, ինչպես նաև էներգետիկայի, տրանսպորտային և պահեստային ենթակառուցվածքների օբյեկտներ: Հարվածները հասցվել են օպերատիվ-մարտավարական ավիացիայի, հարվածային անօդաչու թռչող սարքերի, հրթիռային զորքերի և հրետանու միջոցով: