|
Փոխարժեքներ
12 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 375.73 |
| EUR | ⚊ | € 440.09 |
| RUB | ⚊ | ₽ 4.8644 |
| GBP | ⚊ | £ 504.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.4 |
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Ճանապարհային դեպարտամենտից նաև հայտնում են, որ դեկտեմբերի 20-ի առավոտյան ժամը 7.00-ից հիմնանորոգումից հետո երթևեկության համար կբացվի Քանաքեռավանն Արաբկիր վարչական շրջանի հետ կապող «Կորեայի ձոր» կոչվող ճանապարհը (Տ-6-18,/Տ-6-44/ - Երևանի սահման տեղական նշանակության ավտոճանապարհի կմ0+000-կմ 1+100 հատված)։
ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: