|
Փոխարժեքներ
20 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.47 |
| EUR | ⚊ | € 446.97 |
| RUB | ⚊ | ₽ 4.7393 |
| GBP | ⚊ | £ 510.45 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Նժդեհ գյուղի բնակիչ Վիոլետա Ազարյանն է: Միայնակ, իր հոգսերով, երկրի ապագայի իր վախերով 9 երեխայի հետ ապրում է գյուղում:
«Ցավալին, գիտե՞ք, որն է, որ մեր կառավարությունը ենթարկվում է ուրիշին․․․ Այդքան գերիներ ենք թողել։ Ո՞ր մեկին է հետ բերել։ Ո՞ր մեկին է հետ բերում։ Ո՞ր մեկի հետ բերելու ուղղությամբ է աշխատում, ոչ մեկի։ Ու չեմ վախենում․․․Կար ժամանակ, երբ Փաշինյանին մեծարում էի ու իրեն մեղավոր չէի համարում, բայց ես հիմա իր մեղավորությունն այնքան շատ եմ տեսնում, որ բառերով ապրածս կյանքը չեմ կարում նկարագրեմ, եթե պետք է Արցախը հանձներ Ադրբեջանին, ինչի՞ թույլ տվեց, որ այսքան մեր երիտասարդները զոհվեին, ինչքա՜ն սերունդ հետ ընկանք, ի՞նչ էին արել այդ երեխաներն իրեն, ոչ մի վնաս չէին տվել չէ, անմեղ երեխեքը դիրքերում ծառայում էին, արյան ծարա՞վ էր»,-ասում է սահմանագոտում ապրող հայուհին։