կարևոր
613 դիտում, 1 ժամ առաջ - 2025-12-20 09:28
Հասարակություն

Կպատժվի՞ Սափեյանը՝ կանոնագրքի վրա «թքած ունենալու» համար․ «Հրապարակ»

Կպատժվի՞ Սափեյանը՝ կանոնագրքի վրա «թքած ունենալու» համար․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրել է․

Մեկ ամիս էլ չկա, որ «Քաղպայմանագիրն» ընդունել է էթիկայի կանոնագիրք, եւ Նիկոլ Փաշինյանի մակարդակով վստահեցրել են, որ էլ հայհոյանքին հայհոյանքով չեն պատասխանելու, չեն վիրավորելու, մնալու են էթիկայի սահմաններում։

Անգամ Փաշինյանը զգուշացրեց, որ համարժեք պատասխան չտալու հանգամանքը թուլություն չգնահատեն, քանի որ, ինչպես ասաց, ՔՊ-ն, «որպես կառավարող ուժ, պատասխանատվություն է զգում երկրում քաղաքական միջավայրի, մթնոլորտի, կուլտուրայի զարգացման գործում»։

Սակայն Թալինի քաղաքապետ Տավրոս Սափեյանը երեկ Մայր Աթոռի բակում մի քանի անգամ թքեց այդ կանոնագրքի վրա` նա աջ ու ձախ հայհոյում էր, իրեն պահում շարքային խուլիգանի պես, վիրավորում զոհված զինվորի ծնողին, հոգեւորականին, մագլցում մայր տաճարի պատերին։ Հիմա մենք կհամոզվենք, թե որքանով է ՔՊ կուսակցությունը հավատարիմ իր կանոնագրքին, իսկ Նիկոլ Փաշինյանը` իր խոսքին: Կստանա՞ Սափեյանը խիստ պատիժ՝ հանրային վայրում հայհոյելու, անպարկեշտ պահվածք դրսեւորելու համար, թե՞ ոչ` երեկ կուսակցությունից չկարողացանք ճշտել։