Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ միջանցքում ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանի հետ թեժ բանավեճի ժամանակ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը բորբոքված հայտարարել էր, որ կարմիր դիպլոմով գռուզչիկ է աշխատել:
Այվազյանի` հատկապես այս հայտարարությունը սոցիալական ցանցերում մեծ քննարկման առիթ էր տվել: ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում պատգամավորը հայտարարեց, որ կարմիր դիպլոմով գռուզչիկ աշխատելն իրականություն է, եւ խորհուրդ տվեց ուսումնասիրել իր կենսագրությունը:
Դիտարկմանը, թե, փաստորեն, չի թաքցնում կենսագրական այդ դրվագը, Այվազյանը հակադարձեց. «Բայց ինչո՞ւ պետք է թաքցնեմ, գռուզչիկ աշխատելը վա՞տ բան է: Վատը անբարոյական լինելն է: Ես կարմիր դիպլոմով Հրազդանի կաթի գործարանի պանրի պահեստում գռուզչիկ եմ աշխատել, այդտեղից եմ սկսել իմ աշխատանքային գործունեությունը, հետո դարձել եմ վարպետ, արտադրամասի պետ, գլխավոր ինժեներ, գործարանի տնօրեն, հետո ընտրվել եմ քաղսովետի նախագահ, հետո` քաղաքապետ, ԱԺ պատգամավոր, նախարար...»:
Այվազյանը վստահեցրեց, որ ինքը գործարար չէ, ընտանիքի անդամներից ոմանք զբաղվում են սեւ մետաղների արտադրությամբ, ինչը, սակայն, այդքան էլ շահութաբեր չէ:
«Կա՞ մեկն ու մեկը, որ նման ռիսկ կվերցնի, մտնի էդ գործի տակ»,- հայտարարեց նա եւ ասաց, որ ներդրումներ անում է չինական կողմը: «Գնացել համոզել եմ, որ բերեն, ներդրումներ անեն, վա՞տ բան եմ անում»,- նշեց պատգամավորը: