|
Փոխարժեքներ
19 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.04 |
| EUR | ⚊ | € 427.96 |
| RUB | ⚊ | ₽ 5.0736 |
| GBP | ⚊ | £ 491.3 |
| GEL | ⚊ | ₾ 137.59 |
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ դեկտեմբերի 18-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 02։15-ի սահմաններում օպերատիվ տեղեկություններ է ստացվել, որ «կրծքավանդակի ձախ կեսի սալջարդ, քերծված վերքեր» ախտորոշմամբ «Մեղրի» բժշկական կենտրոն են տեղափոխվել 2 քաղաքացի, ովքեր հայտնել են, որ վնասվածքները ստացել են «Արյան Թունել» ՓԲԸ-ում, վայր ընկնելու հետևանքով։
Բուժօգնության տեղափոխվածներն են Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիներ 23-ամյա Սարմաստ Յադոլանը և 26-ամյա Կարամի Մասուդը։
Մեղրիի համայնքային ոստիկանները պարզել են նաև, որ վերջիններս նշված մարմնական վնասվածքները ստացել են «Թունել Սաադ Արիանա» ՓԲԸ Հայաստանյան մասնաճյուղի կողմից Հյուսիս-հարավ ավտոմայրուղու շրջանակներում Մեղրի քաղաքում կառուցվող թունելում ամրաշինական աշխատանքներ կատարելիս՝ «HYUNDAI» մակնիշի էքսկավատորի բեռնիչը պոկվելու և դրան ամրացված մետաղական զամբյուղի հետ մոտ 2,5 մ․ բարձրությունից ընկնելու հետևանքով։