Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Հրապարակ» թերթը գրում է․
Երեկ Արցախի կառավարության կազմում կադրային սպանդ կազմակերպվեց՝ պաշտոնանկ արվեցին բոլոր նախարարները, բացառությամբ ուժայինների, քանի որ այս բլոկը նթարկվում է նախագահ Արայիկ Հարությունյանին։ Խոսքը պաշտպանության եւ ներքին գործերի մասին է։ Իսկ նոյեմբերի 4-ին Արցախի պետնախարար նշանակված Ռուբեն Վարդանյանն իր կաբինետն է ձեւավորում։ Եվ չնայած մի առիթով հայտարարել էր, թե չի շտապելու կադրային հարցերում, բոլորին «իր քաղաքական մշակույթում տեղավորվելու շանս է տալու», սակայն երեկ անակնկալ ազատումներ եղան։ Արցախում կարծում են, որ գործընթացներն արագ են զարգանում, ադրբեջանցիներն աննախադեպ ակտիվություն են դրսեւորում, եւ թեժացող մարտահրավերներին դիմակայելու ունակ թարմ ուժեր են պետք, կառավարման նոր մոդել։ Երեկ ազատված 9 նախարարներից 4-ը նշանակվել են ժամանակավոր պաշտոնակատար՝ արտգործնախարարը, ֆինանսների, արդարադատության, քաղաքաշինության նախարարները։
Երեկ արդեն ԱԳ նախարարի թեկնածուների անուններ էին շրջանառվում, մասնավորապես՝ Վարդան Օսկանյանի, թեպետ այլ անուններ էլ են նշում, մասնավորապես՝ Արա Այվազյանինը։ Ամեն դեպքում, դեռ վերջնական որոշում չկա։ Ըստ ամենայնի, նոր նշանակումները կլինեն առաջիկա օրերին։ Տեղեկացանք, որ Վարդանյանը երեկ Երեւան է ժամանել, այսօր մեկնելու է Մոսկվա եւ որոշ ճշգրտումներից հետո նոր կձեւավորի կաբինետը։ Արցախում չեն բացառում, որ ուժային կառույցներում եւս փոփոխություններ կլինեն։
Ամբողջական հոդվածը` թերթի այսօրվա համարում: