|
Փոխարժեքներ
11 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.38 |
| EUR | ⚊ | € 420.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.7873 |
| GBP | ⚊ | £ 493.58 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնությամբ դեկտեմբերի 21-22-ը Սանկտ Պետերբուրգում կկայանա ԱՊՀ պետությունների ղեկավարների ավանդական ոչ պաշտոնական հանդիպումը․ հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
Պուտինը կմասնակցի Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին։ Մասնակիցները կքննարկեն ԵԱՏՄ-ին վերաբերող հիմնական հարցերը, ինտեգրման խորացման և միասնական շուկայի զարգացման հեռանկարները, ինչպես նաև կհաստատեն մի շարք փաստաթղթեր։ Մասնավորապես, նախատեսվում է ԵԱՏՄ-ի և Ինդոնեզիայի միջև ազատ առևտրի մասին համաձայնագրի ստորագրում։
Միջոցառումների շրջանակում նախատեսված են Ռուսաստանի նախագահի և մի շարք պետությունների ղեկավարների միջև երկկողմ բանակցություններ։
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 21-22-ը կգտնվի Սանկտ Պետերբուրգում և կմասնակցի Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին: