Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.14 |
EUR | ⚊ | € 409.14 |
RUB | ⚊ | ₽ 3.75 |
GBP | ⚊ | £ 490.8 |
GEL | ⚊ | ₾ 142.52 |
Արտագաղթը փաստ է, կառավարության 7 տոկոս տնտեսական աճ չապահովելը ևս փաստ է, համաշխարհային տնտեսական ճգնաժամի հետևանքները ևս փաստ են: Հիմա թե ինչո՞ւ չի առաջանում կառավարությանը անվստահություն հայտնելու հարցը... Քաղաքական 4 ուժերը դրել են այդ հարցը, թող փորձեն: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ԱԺ ՀՀԿ պատգամավոր Վարդան Այվազյանը` պատասխանելով Yerkir.am-ի հարցին` ինչպե՞ս հասկանալ իշխանությունների կողմից արտագաղթն ու 7 տոկոս տնտեսական աճ չապահովելը խոստովանելը, բայց մյուս կողմից` «մեր տնտեսությունն առողջ է և ամուր» հայտարարությունը հնչեցնելը:
Վարդան Այվազյանը նախ նշեց, որ ամբողջությամբ տեղյակ չէ, թե ինչ հայտարարություններ է հնչեցրել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ԵԿՄ համագումարում, ապա ասաց, որ միայն ելույթը մանրամասն ուսումնասիրելուց հետո կարող է մեկնաբանել շատ հայտարարություններ:
Մեր հարցին` հնարավո՞ր է, որ որոշ ՀՀԿ-ականներ նույնպես միանան կառավարությանն անվստահություն հայտնելու գործընթացին, Վարդան Այվազյանը պատասխանեց. «Ոչ, մենք մեր վերաբերմունքը կարտահայտենք քվեարկությունների ժամանակ»: Այնուհետև դիմելով մյուս բանախոսին` ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Լյովա Խաչատրյանին, ասաց. «Պաշտոն կտանք, կառավարությանը վստահություն կհայտնեն»:
Վերջում Վարդան Այվազյանը նշեց, որ, իր կարծիքով նույնպես, Հայաստանի տնտեսությունը առողջ է ու ամուր: