|
Փոխարժեքներ
21 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 372.85 |
| EUR | ⚊ | € 438.88 |
| RUB | ⚊ | ₽ 4.9588 |
| GBP | ⚊ | £ 503.98 |
| GEL | ⚊ | ₾ 138.62 |
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է .
«Ադրբեջանական դատարաններում հայերի նկատմամբ կեղծ դատավարությունները եզրափակիչ փուլ են մտել:
Ինչպես և կանխատեսելի էր, դատախազները բոլորի նկատմամբ մեծ պատժաչափեր են պահանջել, մյուս կողմից էլ պարզ է, որ տեղի ունեցողն ամբողջությամբ քաղաքական պրոցես է և իրադարձությունների հետագա ընթացքը` անկախ պատժաչափերից, կարող է այլ հուն մտնել:
Մեր հայրենակիցները բնականաբար իրենց մեղավոր չեն ճանաչում և այս ողջ ընթացքում, խիստ սահմանափակ հնարավորությունների պայմաններում, փորձել են իրենց դիտարկումները ներկայացնել:
ՀՀ-ի կողմից միայն խիստ խորհրդանշական քայլերի և հայտարարությունների պայմաններում, շատ բան էլ կախված է միջազգային հանրության ճնշումներից և առանձին դերակատարների կամքից:
Ազատություն Բաքվի բանտերում գտնվող բոլոր հայերին»: