|
Փոխարժեքներ
07 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.14 |
| EUR | ⚊ | € 407.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.241 |
| GBP | ⚊ | £ 479.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.23 |
Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դիրքերի ուղղությամբ ամերիկյան հարվածները կշարունակվեն մի քանի շաբաթվա ընթացքում կամ մինչև մեկ ամիս։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է NBC News-ը, հղում անելով ամերիկացի երկու պաշտոնյաների։
Պաշտոնյաներից մեկի փոխանցմամբ՝ մեկնարկած գործողության նպատակը հարվածներ հասցնելն է այն շրջաններին, որտեղ ահաբեկչական խմբավորումը փորձում է վերականգնել իր ուժերը։ Գործողությունը միտված է այդ խմբավորումների չեզոքացմանն ու նրանց տարածման կանխմանը։
NBC-ի աղբյուրների տվյալներով՝ «Իսլամական պետության» ենթադրյալ տեղակայման վայրերին հարվածներ հասցնելու համար ԱՄՆ-ը կիրառել է A-10 գրոհիչներ, F-16 կործանիչներ, Apache հարվածային ուղղաթիռներ և HIMARS համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր։ Գործողությանը աջակցություն են ցուցաբերել նաև Հորդանանի ռազմաօդային ուժերի F-16 ինքնաթիռները։