|
Փոխարժեքներ
29 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.12 |
| EUR | ⚊ | € 419.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.7383 |
| GBP | ⚊ | £ 486.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.18 |
«Հրապարակ» թերթը գրել է․
Նախօրեին Մայր Աթոռի դեմ գրոհից հետո շատերը կարծում են, թե ՔՊ-ում ոմանք փորձել են Ավարայրի ճակատամարտի դասերը կիրառել․ ինչպես Սասանյան Պարսկաստանն էր հարբած փղերին ուղարկում մարտի դաշտ, ՔՊ-ն էլ որոշել է հարբած գրոհայիններին ուղարկել Մայր Աթոռ:
Այն, որ Մայր Աթոռն ասպատակող իշխանական զանգվածը գրոհից առաջ ալկոհոլ էր օգտագործել, գուցե` խիզախության համար, որ չվախենան հավատավոր զանգվածի հետ առերեսվելուց, շատերն էին նկատել եւ զգացել` օդում տարածված բույրերից: Դա զգացվում էր նաեւ նրանց ագրեսիվ ու անադեկվատ պահվածքից:
Ի դեպ, իշխանականները չնայած փորձում են ներկայացնել, թե կաթողիկոսի պաշտպանները քաղաքական ուժերն էին` իրենց թիմերով, սակայն անգամ անզեն աչքով նկատելի էր, որ շարքային քաղաքացիները մի քանի անգամ շատ էին, քան կուսակցական գործիչները: