կարևոր
745 դիտում, 1 ժամ առաջ - 2025-12-20 16:02
Հասարակություն

Արդյոք գիտեն՝ որ ուղղությամբ է համագործակցել. Սերժ Սարգսյանը՝ Եզրաս Սրբազանի՝ КГБ գործակալ լինելու մասին

Արդյոք գիտեն՝ որ ուղղությամբ է համագործակցել. Սերժ Սարգսյանը՝ Եզրաս Սրբազանի՝ КГБ գործակալ լինելու մասին

Ես այդպիսի տվյալներ չունեմ. այդպիսի ինֆորմացիայի չեմ ծանոթացել, ոչ ԱԱԾ ղեկավար եղած ժամանակ, ոչ նախագահ եղած ժամանակ: Ա Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 19–ին, հակակոռուպցիոն դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ պատասխանելով լրագրողի այն հարցին, որ ինքը, լինելով ԱԱԾ ղեկավար ու ՀՀ նախագահ, գիտե ՞ր, որ Գարեգին Բ-ի եղբայրը՝ Եզրաս արքեպիսկոպոսը, КГБ գործակալ է։

«Ընդհանրապես, իմ նախկին ծառայակիցները կարող են հավաստել, ես երբեք այդպիսի հարցերով չեմ հետաքրքրվել, թե ով է համագործակցում Ազգային անվտանգության ծառայության հետ, առավել ևս ով է համագործակցել ԽՍՀՄ ՊԱԿ-ի հետ կամ այլ հատուկ ծառայությունների հետ, որովհետև ես դրա իմաստը չեմ տեսնում։

Լավ, ենթադրենք որևէ մեկը համագործակցել է ԽՍՀՄ հատուկ ծառայությունների հետ, բայց նրանք, որոնք դա որպես շատ մեծ բացասական բան են համարում, արդյոք գիտե՞ն, թե որ ուղղությամբ է համագործակցել։ Իսկ եթե համագործակցել է կոնկրետ հետախուզության ուղղությամբ, ապա այդ մարդը այդ երկրին՝ ԽՍՀՄ-ին, որի կազմում նաև Հայաստանի Հանրապետություն էր, օգո՞ւտ է բերել, թե՞ վնաս է բերել։ Այնպես որ, ես կարծում եմ, այսպիսի տվյալներ հրապարակելուց առաջ, անհրաժեշտ է հասարակությանը ծանոթացնել շատ նրբերանգների։ Եթե դա չի լինում, ուրեմն ինչ-որ այլ ոչ այնքան լեգիտիմ նպատակ է հետապնդվում»,–ասաց նա։