Փոխարժեքներ
24 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Այսօր լրագրողների հետ զրույցում, պատասխանելով yerkir.am-ի հարցին, թե ինչպե՞ս է քաղաքացին անցկացնելու ձմեռը, եթե խորհրդարանական լսումների արդյունքում պարզ դառնա, որ, միևնույն է, էլեկտրաէներգիան կթանկանա, Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը նշեց, որ հանրապետականներն էլ համարում են, որ համակարգում կան խնդիրներ: Ահա` ինչու որոշեցին ունենալ աշխատանքային խումբ` ուսումնասիրելու համար ստեղծված վիճակը, կան օրենսդրական կարգավորման խնդիրներ:
«ՀՀ-ում քաղաքացին արժանավայել կյանքով չի ապրում, դա միանշանակ, դա մենք փաստում ենք: Գները համադրելի են և բարձր չեն` համեմատած այլ երկրների հետ, պարզապես ՀՀ քաղաքացու եկամուտներն են ցածր: Ուստի, խնդիրները գրչի մեկ հարվածով չեն լուծվելու, այլ խնդիրները պետք է լուծվեն համաչափ»,- ասաց Վարդան Այվազյանը:
Նա կարծիք հայտնեց, որ ավելի լավ է ՀՀ քաղաքացին լինի հարուստ և առողջ, քան աղքատ և հիվանդ: