կարևոր
340 դիտում, 1 ժամ առաջ - 2025-12-20 16:25
Հասարակություն

«Միջանցքը բացվի, Սյունիքը հանգիստ ապրելո՞ւ ա, օրը մի տղա երեխա ա կորելու, Նիկոլն ի՞նչ գիտի սահմանին ապրողն ինչ ահ ու սարսափ ա զգում»․ սահմանագոտու բնակիչ

Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Նժդեհ գյուղի բնակիչ Վիոլետա Ազարյանն է: Միայնակ, իր հոգսերով, երկրի ապագայի իր վախերով  9 երեխայի հետ ապրում է գյուղում:

«Ինչի, որ խաղաղություն է ասում, ո՞ր մի Հայաստանցին է հաստատ համոզված, որ Սյունիքով միջանցքը բացվի, Սյունիքը հանգիստ ապրելու է, Սյունիքում օրը մի հատ երիտասարդ տղա երեխա է կորելու։ Որ Կարմիր խաչն արցախցիներին բերում էր, քի՞չ է եղել, որ ձեռքներից հայ երեխեքի տարել են ու չեն կարացել հետ բերել։ Կարող է էն սարիցը հիմա իրիկունը ադրբեջանցին իջնի, մենք էլ հինգ րոպեյվա բրդուճ ենք իրանց համար․․․»,-ասում է Վիոլետա Ազարյանը։
 

«Սաղ ձմեռ այ սենց հագուստով քնում եմ, հելնում եմ, սարում, որ լույսեր եմ տեսնում, զանգում եմ մի հատ նայոմնիկ ունենք, ասում եմ՝  Էդո ի՞նչ կա, ասում է՝  ոչինչ, արխային քնի, մեր տղերքն են, եթե մեր տղաներն էլ չեն, բայց ասում է՝ արխային քնի, այստեղ լավ է։ Ես իմ փորձից եմ ասում, ուրիշի տեղը չեմ կարող խոսել, պիտի ապրես սահմանին, որ զգաս ահ ու սարսափը որն է, բայց Նիկոլն ի՞նչ է տեսել, որ հլը ահ ու սարսափ զգա»,-ասում է սահմանագոտում ապրող տեղահանված արցախցին։