|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Փաստաբան, իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրում է.
«Եպիսկոպոսական իշխանության կարևոր ատրիբուտնից մեկը «պանակե»-ն է՝ կրծքի շղթայակապ զարդը՝ սրբապատկերով ու թագով։ Այն շնորհվում է Վեհափառ Հայրապետի կողմից՝ օծման խորհրդակարգի ընթացքում։
«Պանակե» բառը ծագել է հունարեն «Ամենասուրբ» բառից, որ եղել է Տիրամոր բնորոշիչներից մեկը։ Ուստի այն սովորաբար պատկերում է հենց Աստվածածնին, երբեմն՝ Փրկչին, ավելի հազվադեպ՝ այլ սրբապատկերներ։
Ցավոք, Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, Տեր Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը և Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը բանտային պայմաններում առժամանակ չեն կարող կրել իրենց պանակեները։ Մինչդեռ Տասը տիրադավները, որոնցից վեցին պանակեները շնորհել է անձամբ Գարեգին Երկրորդ Վեհափառ Հայրապետը, շարունակում են անամոթաբար կրել կարգավիճակի, հավատարմության և ուխտի այդ խորհրդանիշը։
Հուսով եմ՝ հեռու չէ այն օրը, երբ տիրադավները զրկվեն պանակե կրելու իրավունքից, որին այլևս արժանի չեն»։