կարևոր
391 դիտում, 1 ժամ առաջ - 2025-12-20 14:42
Հասարակություն

Մի շաբաթից ավել ա խմելու ջուր չկա, գետի ջրից ենք օգտվում, էրեխեքն էլ դպրոցում վատացել են․ Նժդեհ գյուղի բնակիչ

Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Նժդեհ գյուղի բնակիչ Վիոլետա Ազարյանն է: Միայնակ, իր հոգսերով, երկրի ապագայի իր վախերով ապրում է գյուղում:

«Ունեմ 9 երեխա, 4 երեխաներս մեր դպրոցն են հաճախում՝ 9-րդ, 6-րդ, 4-րդ և 2-րդ։ 7 աշակերտ են, որից 4-ը իմս են։ Գյուղում երեխաները չունեն ապագա, առհասարակ ոչ մի երեխա չունի ապագա։ Աղջիկս սովորում է Երևանի ժողինստիտուտում: Մյուս աղջիկս ամուսնացած է, շուտով թոռնիկ կունենամ, տղաս նշանված է, պատրաստվում ենք ամուսնացնենք, մի աղջիկս էլ Գյուղինստիտուտի հաշվապահական բաժնում է սովորում, առաջին կուրսում է։ Իմ 6 էրեխեն էս գյուղում են ծնվել, էս գյուղում են մեծացել, ուսում ստացել, ամուսնացել են էս գյուղում, նշանվել են էս գյուղում… Էլ ո՞նց է ասեմ, բանակել են գնացել, եկել էս գյուղից… իսկ 3 փոքրերս ծնվել են Արցախում` Քաշաթաղի շրջանի Երիցվանք համայնքում»,-ասում է Վիոլետա Ազարյանը։

Միայնակ 9 երեխա մեծացնող մայրը մտահոգիչ է խամարում, որ գյուղը չունի բուժկետ, իսկ խմելու ջրի և տրանսպորտի խնդիրն իր հերթին ծանրացնում է, առանց այդ էլ հոգսերի տակ կքված գյուղացու կյանքը։
 

Մանրամասն՝ տեսանյութում։