|
Փոխարժեքներ
29 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.4 |
| EUR | ⚊ | € 434.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.9428 |
| GBP | ⚊ | £ 500.91 |
| GEL | ⚊ | ₾ 138.06 |
Երրորդ երկրների քաղաքացիների համար հայ-թուրքական սահմանի բացման հստակ ժամկետ դեռ չկա։ Այդ մասին է վկայում ՀՀ ԱԳՆ–ի հաղորդագրությունը` ի պատասխան Sputnik Արմենիայի պաշտոնական հարցման։
Ավելի վաղ «Bloomberg» գործակալությունը, հղում անելով աղբյուրներին, հայտնել էր, որ Թուրքիան դիտարկում է առաջիկա վեց ամիսների ընթացքում Հայաստանի հետ ցամաքային սահմանի բացման հնարավորությունը: Միևնույն ժամանակ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ Անկարան պատրաստ է 2026 թվականին Երևանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում «խորհրդանշական քայլերի» գնալ:
Sputnik Արմենիան հարցում էր ուղարկել ՀՀ վարչապետի աշխատակազմ՝ խնդրելով գնահատել հայ-թուրքական հարաբերությունների ներկա փուլը, նախանշել սահմանի, առաջին անցակետի բացման հնարավոր ժամկետները, ինչպես նաև ակնկալվող տնտեսական էֆեկտը։ Բացի այդ, մենք հետաքրքրվել էինք` արդյոք նախապատրաստվում են Թուրքիայի նախագահի հայաստանյան հնարավոր այցին։
Ի պատասխան ԱԳՆ-ն հայտնել է, որ նշված հարցադրումների կապակցությամբ եղել են մի շարք հրապարակային անդրադարձներ` մատնանշելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի` դեկտեմբերի 9-ի ելույթը, ԵԱՀԿ նախարարական հանդիպման և «Օրբելի. խաղաղության և բազմակողմ համագործակցության կառուցում» միջազգային համաժողովի ժամանակ արտգործնախարար Արարատ Միրզոյանի ելույթները: Թուրքիայի նախագահի հնարավոր այցի և 2026 թվականի մայիսին Եվրոպական քաղաքական հանրության գագաթնաժողովին մասնակցելու հարցը գերատեսչությունն առաջարկել է դիտարկել վարչապետի` նոյեմբերի 4-ի ելույթի, ինչպես նաև Ազգային ժողովում հոկտեմբերի 27-ին ԱԳ նախարարի տված պատասխանների համատեքստում։