|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Ռուսաստանի զինված ուժերը հարվածներ են հասցրել Ուկրաինայի ռազմական արդյունաբերության ձեռնարկություններին, էներգետիկայի օբյեկտներին, տրանսպորտային և պահեստային ենթակառուցվածքներին, որոնք օգտագործվում են Ուկրաինայի զինված ուժերի (ՈւԶՈւ) շահերից ելնելով։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը:
«ՌԴ ԶՈւ զորախմբերի օպերատիվ-տակտիկական ավիացիայի, հարվածային ԱԹՍ-ների, հրթիռային զորքերի և հրետանու կողմից հարվածներ են հասցվել Ուկրաինայի ռազմական արդյունաբերության ձեռնարկություններին, էներգետիկայի օբյեկտներին, տրանսպորտային և պահեստային ենթակառուցվածքներին, որոնք օգտագործվում են Ուկրաինայի ԶՈւ շահերի համար, հեռահար գործողության ԱԹՍ-ների հավաքման վայրերին, ինչպես նաև ուկրաինական զինված կազմավորումների և օտարերկրյա վարձկանների ժամանակավոր տեղակայման կետերին` 144 վայրերում», – ասված է հաղորդագրության մեջ: