|
Փոխարժեքներ
08 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.34 |
| EUR | ⚊ | € 402.61 |
| RUB | ⚊ | ₽ 4.4001 |
| GBP | ⚊ | £ 482.64 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
Այսօր «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի հյուրը ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն էր:
Օգտատերերից մեկը հարց էր ուղղել նրան` այլևս ծաղիկներ չի՞ նվիրում իր կնոջը, թե՞ սպասում է` նոր պաշտոնի անցնի և նոր միայն ծաղիկներ նվիրի:
Ամիրյանը պատասխանեց, որ ցավում է, որ մեր հասարակության մեջ ծաղիկներ նվիրելն ու քնքուշ խոսքեր ասելը նման բուռն ռեակցիա առաջացրեցին: «Սա ևս մշակույթի պակաս է: Մշակույթի միջոցով պետք է հարցը լուծել և այնպես անել, որ մեր կանայք հաճույք ստանան ծաղիկ ստանալիս, իսկ տղամարդիկ քնքուշ խոսքեր շշնջան ծաղիկներ նվիրելիս»,- ասաց նախարարը: