Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ամերիկացի գիտնականները պարզել են, որ սեքսը մարդկանց ամենաշատ հուզող հարցն է, որն առաջացնում է տագնապի զգացողություն, սրտացավ եւ մոլորություն:
Ի՞նչ է կատարվում կանանց ուղեղում, երբ նրանք օրգազմի են հասնում: Գիտնականները սքանավորման միջոցով տեսել են, որ կանանց ուղեղի տարբեր մասեր ակտիվանում են այն ժամանակ, երբ նրանց մարմնի այլ մասեր գրգռված են եղել: Հատկապես ակտիվանում են ուղեղի այն մասերը, որոնք պատասխանատու են զգացմունքների, ուրախության, բավարարվածության եւ հիշողության համար:
Գիտնականները պարզել են նաեւ, որ երբ կինը գրգռված է, նրա մոտ անզգայնանում է նյարդային համակարգը, հետեւաբար նա ցավ չի զգում, այլ միայն` հաճույք:
Իսկ ինչո՞ւ է սերը ցավ պատճառում:
Գիտնականները բացահայտել են նաեւ, որ սեռական ակտի ընթացքում կանանց մոտ արտադրվում է օքսիտոցին, որի շնորհիվ կինն ավելի է վստահում իր տղամարդուն եւ սիրահարվելու հավանականությունն ավելի մեծանում է:
Իսկ տղամարդկանց մոտ պատկերն այլ է: Սեքսի ժամանակ տղամարդկանց մոտ արտադրվում է դոպամայն կոչվող հորմոնը, որը միայն հաճույքի աստիճանն է բարձրացնում: Հետեւաբար, տղամարդիկ որեւէ այլ զգացմունք չեն ունենում սեռական ակտի ժամանակ կամ դրանից հետո: Սա է պատճառը նաեւ, որ հիմնականում տղամարդիկ են տառապում սեռական կախվածությունից: