|
Փոխարժեքներ
09 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ավագանու անդրանիկ նիստից հետո պատասխանեց լրագրողների հարցերին:
Նա խոստովանեց՝ իր մտերիմները շնորհավորելու փոխարեն ցավակցում են իրեն և թիմին: Մարությանի խոսքով՝ իրենց մեծ ու ծանր աշխատանք է սպասվում: «Ես գիտեմ, որ լինելու են նաև կոնֆլիկտներ նրանց հետ, ովքեր չեն ուզում, որպեսզի երևանցիները լավ ապրեն»,- ասաց նա:
Հարցին՝ կա՞ն նման մարդիկ, Մարությանը պատասխանեց. «Վստահեցնում եմ, որ կան, և դուք տեսնում եք ամեն տեղ նրանց արածները»:
Հարցին, թե ինչպե՞ս է վերաբերվում այն հանգամանքին, որ իրեն նույնացնում են իր դերերի հետ, նա պատասխանեց, որ դրանք դերեր էին, որոնք խաղացել է և մեծ հաճույք ստացել դրանից, և ժողովուրդն է հաճույք ստացել: «Չեմ հասկանում՝ մեկը մյուսի հետ ի՞նչ կապ ունի»,- հավելեց քաղաքապետը:
Մարությանն, ի դեպ, այսօր առանց փողկապի էր, և փողկապի բացակայությունը, նրա խոսքով, նշան է, որ ինքն ու իր թիմը եկել են ծառայության: «Դե, դժվար կլիներ՝ մազերս քաչալացնեի: Խիստ պաշտոնական միջոցառումներին փողկապ կկապեմ, բայց առօրյայում առանց փողկապի եմ լինելու»,- ասաց նա: