|
Փոխարժեքներ
10 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
75 կգ քաշային կարգի` հունահռոմեական ոճի ըմբիշ Արսեն Ջուլֆալկյանն աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվաճելուց հետո խոսել է իր տպավորությունների մասին.
«Գրեթե 16 տարի նախապատրաստվել և սպասել եմ այս մեդալին: Նվաճել եմ արծաթե և բրոնզե մեդալներ, բայց այս անգամ արեցի առավելագույնը և նվաճեցի ոսկե մեդալը: Ուրախ եմ, որ բոլոր մենամարտերում, բացի մեկից, կարողացա մրցակիցներին հաղթել բացահայտ առավելությամբ: Կարծում եմ` կարևոր չէ թե ինչ ոճի է ըմբիշը: Եթե ունես բարձր տեխնիկա, կարող ես անել հնարավորն ու անհնարինը: Ես անում եմ ամեն ինչ, որ մարդիկ բավականություն ստանան իմ գոտեմարտերից»:
Լուսանկարը՝ sport.news.am-ի