Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Միջազգային տնտեսական համաժողովի զեկույցի համաձայն`կանայք միջինում օրական կտրվածքով 50 րոպե և տարվա կտրվածքով 39 օր ավելի երկար են աշխատում, քան տղամարդիկ:
Մյուս կողմից, զեկույցում նշվում է, որ չնայած վերջին տասը տարում աշխատող կանանց թիվը մոտ մեկ քառորդ միլիոնով ավելացել է, բայց 170 տարի կպահանջվի, մինչեւ աշխատող տղամարդկանց եւ կանանց թիվը հավասարվի, այն էլ, եթե աշխատող կանանց թվի աճն այս տեմպերով շարունակվի:
Կոնկրետ աշխատանքի եւ դրա տեւողության առումով, զեկույցի հեղինակները հաշվի են առել նաեւ այն աշխատանքը, որը կանայք կատարում են տանը` անվարձահատույց:Պետք է նշել, որ հենց այս գործոնը հաշվի առնելով է ստացվել, որ կանայք ավելի շատ են աշխատում տղամարդկանցից:
Ի դեպ, առանձին երկրներում, ինչպես օրինակ` Հնդկաստանում, Պորտուգալիայում և Էստոնիայում կանայք տարվա մեջ 50 օր ավելի են աշխատում, քան տղամարդիկ: Որոշ երկրներում էլ հակառակ պատկերն է նկատվում, օրինակ` Ճապոնիայում և Նիդեռլանդներում տղամարդիկ միջինում օրական կես ժամ ավելի են աշխատում, քան կանայք: