Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թուրքիայի Ազգային կրթության նախարարության կողմից բաժանված մանկավարժներին ուսուցչական ձեռնարկներում երեխաների նկատմամբ դաժան վերաբերմունք ցուցաբերող կանայք առանց գլխաշորով են, իսկ բարություն ցույց տվողները՝ գլխաշորով:
Ահաբեկչության բնական աղետների, , սեռական բռնության, շահագործման և այլ խնդիրների կանխարգելման և սոցիալ-հոգեբանական աջակցության ծրագրի շրջանակներում նախապատրաստված գրքի «Սեռական շահագործում» բաժնում առկա լուսանկարները պատկերում են դրական և բացասական վերաբերմունքներ. ըստ Yerkir.am-ի՝ հաղորդում է Evrensel.net կայքը:
Սոցիալական ծառայությունների մասնագետ Բյուլենթ Իլիքը Այն հարցին թե արդյոք այդ տեսարանները երեխայի գիտակցության մեջ գլխաշորով կանանց որպես լավը կներկայացնի, իսկ առանց գլխաշորովներին՝ վատ, պատասխանել է. «Երեխան անմիջապես նման մոտեցում ձեռք չի բերի, բայց նմանատիպ երևույթները, եթե պարբերաբար կրկնվեն, երեխայի գիտակցության մեջ կտեղավորվեն: Դա համակարգված ծրագրի մի մաս է: Դա անողները չունեն լավ մտադրություն: Նախարարությունը երկար ժամանակ է նման քաղաքականություն է վարում», - նշում է Իլիքը: