կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-09-10 12:04
Արցախ

«Ռուսաստանը, հրամանատարներ նշանակելիս հաշվի է առնում ոչ թե Ադրբեջանի, այլ Հայաստանի կարծիքը». ադրբեջանցիները վրդովված են խաղաղապահների նոր հրամանատարի նշանակմամբ

«Ռուսաստանը, հրամանատարներ նշանակելիս հաշվի է առնում ոչ թե Ադրբեջանի, այլ Հայաստանի կարծիքը». ադրբեջանցիները վրդովված են խաղաղապահների նոր հրամանատարի նշանակմամբ

Ադրբեջանցի ընդդիմադիր լրագրող Աֆղան Մուխթարլին իր ֆեյսբուքյան էջում դժգոհություն է հայտնել Արցախում ռուս խաղաղապահների նոր հրամանատարի նշանակման կապակցությամբ:

«Լեռնային Ղարաբաղում ռուսական բազայի նոր հրամանատար է նշանակվել: Գեներալ-մայոր Միխայիլ Կոսոբոկովը նախկինում աշխատել է վրացական Աբխազիայում «խաղաղություն» հաստատելու համար, և այդ ժամանակ Ռուսաստանը ճանաչել էր անջատողական աբխազական ռեժիմի «անկախությունը»: Կոսոբոկովն արդեն հանդիպել է Հայաստանի պաշտպանության նախարարի հետ: Այս նորությունները մենք իմանում ենք հայկական և ռուսական կայքերից: Թեև Կոսոբոկովի բազան գտնվում է Ադրբեջանում, սակայն նա սկզբում նախընտրել է հանդիպել հայ նախարարի հետ: Կարծում եմ, որ մի օր նա կարող է հանդիպել Զաքիր Հասանովի հետ:

Կոսոբոկովը նա էր, ով ղեկավարել է Վրաստանի մի մասի օկուպացիան: Նման անձին պետք է թույլատրվեր ղեկավարել Ղարաբաղում խաղաղապահ ուժերը: Թվում է, թե Ռուսաստանը հրամանատարներ նշանակելիս հաշվի է առնում ոչ թե Ադրբեջանի, այլ Հայաստանի կարծիքը»,- գրել է Մուխթարլին: