Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Խորհրդարանում քննարկվում է «Հասարակական կազմակերպությունների մասին» օրենքի նախագիծը: Հիմնական զեկուցողն է արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը:
ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը, դիմելով Արփինե Հովհաննիսյանին, ասաց, որ ծանոթացել է նախագծին և դրական է գնահատում այն, որ ՀԿ-ների հետ կապված բազմաթիվ մտահոգություններ այս նախագիծը հանում է, բայց, այդուհանդերձ, մի քանի հարց ցանկացավ վեր հանել: «Մեր երկրում ո՞րն է այն մարմինը, որը մաքուր հանրային շահերով պետք է դատարանում հայց հարուցի»,- հարցրեց Ջհանգիրյանը՝ հավելելով. «Հոնքը շտկելու փոխարեն աչքն էլ հանեցին, ի վերջո, մեր երկրում որևէ պետական մարմին պե՞տք է հանրային շահի պաշտպանության հայց հարուցելու իրավունք ունենա, թե՞ ոչ»:
Նախարարը, պատասխանելով հարցին, նախ ընդգծեց, որ Ջհանգիրյանը բարդագույն հարցերից մեկն է բարձրացնում, ապա վստահություն հայտնեց, որ պատգամավորն իրենից բանաձևված պատասխան չի ակնկալում, քանի որ որևէ մեկը չի կարող այդպիսի պատասխան տալ այս պահին: «Որևէ պետական մարմին հանրային շահի պաշտպանությամբ կզբաղվի, թե՝ ոչ, կարծում եմ՝ պետք է իր հետագա զարգացումը ստանա հասարակական կազմակերպությունների լիազորությունների կամ քայլ առ քայլ առաջ գնալու իրավունքի իրացման մեջ: Այս հարցը գուցե քննարկվի նաև ՄԻՊ օրենքի շրջանակում, բայց ամբողջությամբ չեմ կարծում, որ պետք է մի պետական մարմնի տալ այդ լիազորությանը»,- պատասխանեց Արփինե Հովհաննիսյանը:
Ջհանգիրյանն էլ արձագանքեց, որ, ըստ էության, հանրային շահը մեր երկրում անտեսված է, քանի որ բոլոր այգիները դարձել են սրճարաններ, կանաչ գոտիներն ավերվում են, հանրային շահի պաշտպանության դիրքերից ոչ ոք հանդես չի գալիս: