Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է պետության և Նիկոլ Փաշինյանի շահին: Ըստ նրա՝ տպավորություն կա, որ Փաշինյանի շահն առաջնային է համընդհանուր շահից։
«Արդյո՞ք պետության շահը և իշխանության շահը նույնական են, իսկ եթե ոչ, ապա ո՞րն է առաջնային։ Հարցը թվում է հռետորական, որովհետև որոշումները միշտ ընդունում է տվյալ պահի իշխանությունը, և, բնականաբար, սեփական շապիկը մարմնին ավելի մոտ է։ Իսկ երբ իշխանությունն անձնավորված է և որոշումներն ընդունում է մեկ անձ, ապա հարցադրումը ավելի խիստ կարող է դառնալ՝ մեր դեպքում․ ո՞ւմ շահն է առաջնային՝ Նիկոլի՞նը, թե՞ պետությանը։
Եթե կոնկրետ դեպքերը քննարկենք, ապա տպավորությունն է ստեղծվում, որ Նիկոլի շահն առաջնային է համընդհանուր շահից։
Օրինակ, ո՞ւմ շահերից է բխում Հայաստան-Արցախ արհեստական հակադրությունը՝ հաստատ պետության շահերից չի բխում, կամ ո՞ւմ շահերից է բխում ոչ թե բարեփոխել, այլ դիսկրիդիտացնել դատական համակարգը՝ հաստատ պետության շահերից չի բխում, կամ, ո՞ւմ շահերից է բխում խորհրդարանը լցնելը ապաքաղաքական զանգվածով՝ հաստատ դա պետության շահերից չի բխում։
Այդ դեպքում ում շահերից է դա բխում, ակնհայտ է, որ դա բխում է նման որոշումները ընդունողի շահերից և այդ ամենի իրավացիությունը կարելի է մեկ քայլից այն կողմ մտածել չկարողացող, կամ չուզող, կարծրատիպերով շարժվող մարդկանց տարբեր եղանակներով ներարկել։ Փոորձը ցույց է տալիս, որ կարճատև ժամանակով դա հնարավոր է։
Մյուս կողմից Նիկոլին չի կարելի մեղադրել, որովհետև պետության շահը հանրության համար ձևակերպված չի և դրանում ժողովուրդը չէ, որ մեղավոր է։ Ինչ վեաբերում է Նիկոլին, ապա նա ունի այն, ինչին տենչում էր՝ իշխանություն, իսկ մենք ինչ ենք ուզում, դեռևս պարզ չի։ Այս առումով Նիկոլը մեղավոր չի»,-գրել է նա: