|
Փոխարժեքներ
19 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.39 |
| EUR | ⚊ | € 435.55 |
| RUB | ⚊ | ₽ 4.5256 |
| GBP | ⚊ | £ 504.04 |
| GEL | ⚊ | ₾ 138.8 |
Այսօր լրագրողների հետ զրույցում ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը, խոսելով ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի նկատմամբ իրականացված բռնարարքի մասին, նշեց, որ իրավապահ մարմինները ոչ ադեկվատ են արձագանքել այդ դեպքին:
«Այս արարքը կարելի է որակել 113-րդ հոդվածի 1-ին մասով: Ձերբակալել և երկու օր հետո բաց թողնել այդ հանցագործին` ոչ միայն իրավաբանորեն է սխալ, այլև ցույց է տալիս, որ հանցագործը հովանավորվում է իշխանությունների կողմից»,- ասաց նա:
Ջհանգիրյանը հավելեց, որ նման հարձակումների նպատակը վախեցնելը, ահաբեկելը, պայքարից հետ պահելն է։ «Երեկ եմ հանդիպել: Արամ Մանուկյանը վախեցած չէր։ Բռնություններով մինչև հիմա պահել են իշխանությունը, բայց բռնությամբ իշխանափոխություն իրականացնելու տարբերակը մենք չենք քննարկում»,- ասաց պատգամավորը: