Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կառավարության այսօրվա նիստի օրակարգում ընդգրկված էր նաեւ Երեւան քաղաքի Պռոշյան և Դեմիրճյան փողոցներին ու Սիրահարների զբոսայգուն հարակից տարածքի նկատմամբ բացառիկ գերակա հանրային շահ ճանաչելու մասին որոշման նախագիծը: Այն ներկայացնում էր Երեւանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը:
«Կառավարության 2009 թվականի թիվ 168 որոշման հիման վրա ձեռք բերողի եւ Երեւանի քաղաքապետի միջեւ կնքված պայմանագրի դրույթների հիման վրա, հաշվի առնելով սեփականության պետության կարիքների համար օտարման մասին օրենքի 7-րդ եւ 16-րդ հոդվածների պահանջները առաջարկվում է նշված տարածքների նկատմամբ ճանաչել հանրային գերակա շահ` սեփականության օտարման գործընթացի սկիզբ սահմանելով 2015 թվականի հունվարի 1-ը, քաղաքաշինական ծրագրերի ավարտ` 2019 թվականի հունվարի 1-ը»,- զեկուցեց փոխքաղաքապետը եւ ուզում էր շարունակել պարզաբանումները, բայց վարչապետ Տիգրան Սարգսյանը միանգամից ու կտրուկ ընդհատեց նրան` «հարցեր կա՞ն պարոն Արեյանին, չկան, շնորհակալություն, պարո’ն Արեյան…», եւ այլեւս չթողեց, որ փոխքաղաքապետը շարունակի նախագծի ներկայացումը: