կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-01-22 13:43
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հարևանությամբ այնպիսի դղյակներ կան, որ մեր տունը գոմի է նման. Գագիկ Ջհանգիրյան

Ձեր ասած՝ «իմ դղյակը» Մոնումենտում չի, բացի այդ, այնտեղ դղյակային որևէ բան չկա, այնտեղ հարևանությամբ այնպիսի դղյակներ կան, որ մեր տունը գոմի է նման՝ ըստ Yerkir.am-ի հայտարարեց ԲԴԽ անդամի՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության առաջադրած թեկնածու Գագիկ Ջհանգիրյանը ԱԺ արտահերթ նիստում՝ պատասխանելով պատգամավոր Թագուհի Թովմասյանի հարցին՝ ի՞նչ միջոցներով է ձեռք բերել իր եռահարկ առանձնատունը Մոնումենտում ու բիզնեսները՝ լինելով մշտապես պաշտոնյա:

Նա վստահեցրեց, որ այն ժամանակ էլ այդտեղ աղբանոց է եղել։

«Այդ հողը, որ էն ժամանակ քաղաքապետարանն ինձ հատկացրել է, եղել է աղբանոց, էդ հիմա է աչք ծակում»,- ասաց նա:

Ջհանգիրյանին Քոչարյան Անդրանիկը դիտողություն էր արել՝ թե ինչի՞ է այդ բնակարանի հարցին անդրադառնում այդքան մանրամասն։

«Ասեց՝ պիտի ասեմ, որ Բաղրամյան փողոցի հարևանությամբ իմ եռահարկ սեփական տունը, որը կառուցվել է 89-90 թթ․, երբ ես պաշտոնյա չեմ եղել, վաճառել եմ, էդտեղ կառուցել եմ: Այդ տունը վաճառել եմ թիֆլիսահայ վաճառականի, հիմա չգիտեմ էլ՝ ով է այնտեղ ապրում: Այդ փողերով մենք քանդել ենք մեր հին սեփական տունը, նույն տեղում կառուցել ենք մեր բնակարանը»,- ասաց Գագիկ Ջհանգիրյանը:

Նշենք, որ այսօր ժամը 12։00-ից ԱԺ-ում արտահերթ նիստ է՝ ԲԴԽ անդամի թեկնածու ընտրելու օրակարգով։ Իշխող «Իմ քայլը» խմբակցությունը ներկայացրել է երկու թեկնածություն՝ նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյան և ՀՔԾ գործող պետ Սասուն Խաչատրյանի եղբայր Դավիթ Խաչատրյան։

Մանրամասն՝ տեսանյութում․