կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-09-14 13:03
Քաղաքական

Նիկոլ Փաշինյանի բերած նախագիծը իրավական անգրագիտություն էր․ Գագիկ Ջհանգիրյան

Ոչ վաղ անցյալում՝ 2015 թվականին, երբ Նիկոլ Փաշինյանը ներկայացնում էր երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին իմպիչմենտի ենթարկելու որոշման նախագիծ, Դուք այն որակեցիք որպես անգրագիտություն, և դրան ի պատասխան Նիկոլ Փաշինյանը Ձեզ մեղադրեց իշխանություններին ծառայելու մեջ, որակեց «հաճախորդ»  և «մեծ ցանկություն գլխավոր դատախազ դառնալու, որը, սակայն, փշրվել է»։ Ինչպե՞ս ստացվեց, որ դրանից մի քանի տարի անց համագործակցություն տեղի ունեցավ Ձեր և Նիկոլ Փաշինյանի միջև։ Այս հարցը Ազգային ժողովում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը ուղղեց ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանին։

«Ի վերջո, ո՞վ էր ճիշտ, պարո՛ն Ջհանգիրյան, Նիկոլ Փաշինյա՞նն էր ճիշտ, որ Ձեզ մեղադրում էր իշխանություններին ծառայելու մեջ, թե՞ Դուք էիք ճիշտ, որ Նիկոլ Փաշինյանի բերած նախագիծը որակեցիք անգրագիտություն»,- հարցրեց պատգամավորը։

Ի պատասխան Ջհանգիրյանը նշեց․ «Անգրագիտություն բառից առաջ ես արտաբերել եմ իրավական անգրագիտություն, դա փոխում է»։  

ԲԴԽ նախագահը վստահեցրեց, որ որևէ մեկի հետ չի համագործակցում։