|
Փոխարժեքներ
15 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.94 |
| EUR | ⚊ | € 446.9 |
| RUB | ⚊ | ₽ 4.8801 |
| GBP | ⚊ | £ 513.28 |
| GEL | ⚊ | ₾ 140.43 |
Այսօր լրագրողները ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանից հետաքրքրվեցին, թե ինչ կարծիք ունի Նիկոլ Փաշինյանի՝ ՀԱԿ խմբակցությանն ուղղված նամակի մասին:
Նշենք, որ Նիկոլ Փաշինյանը, ով Հրազդանի քաղաքապետի թեկնածու Սասուն Միքայելյանի նախընտրական շտաբի ղեկավարն է, նամակով դիմել էր ՀԱԿ խմբակցությանը` խնդրելով Հրազդանի քաղաքապետի ընտրություններում ՀԱԿ վստահված անձանց տեղերը տրամադրել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը:
Գագիկ Ջհանգիրյանը նախ ասաց, որ տեղյակ չէ` ինչի մասին է խոսքը:
Լրագրողների դիտարկմանը, թե Նիկոլ Փաշինյանը նամակ է ուղարկել ՀԱԿ խմբակցությանը, արձագանքեց կատակով. «Նամակ է ուղարկե՞լ: Իսկ ինձ հեռագիր չի ուղարկե՞լ»:
Հարցին, թե ի՞նչ հարաբերություններ ունի Սասուն Միքայելյանի հետ, Գագիկ Ջհանգիրյանը պատասխանեց. «Մի՛ մտեք իմ ու Սասուն Միքայելյանի հարաբերությունների մեջ»: