|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Առաջիկա նախագահական ընտրություններում ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի առաջադրման փաստին ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր, նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը փիլիսոփայորեն է վերաբերվում: Այս մասին Ջհանգիրյանը հայտնեց Yerkir.am-ի հետ զրույցում:
«Բագրատյանը հայտարարել է, որ եթե առաջադրվում է Լեւոն Տեր-Պետրոսյանը, ինքը կհանի իր թեկնածությունը կամ չի առաջադրվի, իմ համար կարեւորը դա է այդ առաջադրման փաստի մեջ»,- ընդգծեց նա:
Ջհանգիրյանը նշեց, որ Տեր-Պետրոսյանի հայտարարությունը, որ երկու օրից կհայտարարի իր որոշման մասին, պետք չէ ուղիղ իմաստով հասկանալ, հայտարարություն կարող է լինել երեք, չորս օրից:
Դիտարկմանը, թե ո՞րն է այդքան ձգձգելու ինտրիգը, Ջհանգիրյանն արձագանքեց. «Ինտրիգն ինչքան ձգվում է՝ այնքան կարեւորվում է»:
Գագիկ Ջհանգիրյանը կասկած անգամ չունի, որ Տեր-Պետրոսյանը կառաջադրվի: Ըստ նրա` Տեր-Պետրոսյանի ելույթի մեսիջը հենց դա էր: «Եթե դուք Տեր-Պետրոսյանի այսօրվա ելույթից հետո էլ գլխի չեք ընկել՝ Տեր Պետրոսյանն առաջադրվելու է, թե` ոչ, վատ է: Կասկած չունեմ, որ Տեր-Պետրոսյանը կառաջադրվի»,- հայտարարեց Ջհանգիրյանը: