Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Այսօր ԱԺ քառօրյայում ներկայացվում է գազի հարցերի ժամանակավոր հանձնաժողովի կատարած աշխատանքը:
ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը հարց ուղղեց հիմնական զեկուցող, հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանին: Պատգամավորը նշեց. «Հանձնաժողովի եզրակացության մեջ նշված են այն սխալները, որոնք արվել են գույքը մասնավորեցնելիս, բայց վերջում նշվում է, թե ԱԺ-ն վավերացրել է միջպետական պայմանագիրը, ուստի քսան տոկոս բաժնեմասի օտարումը համապատասխանում է օրենսդրությանը: Բայց չէ՞ որ կառավարությունը ինքնագլուխ, Սահմանադրության 89 հոդվածին հակասող գործողություններ է իրականացրել՝ փաստացի պետական գույքը վաճառել է առանց ԱԺ-ի գիտության: Ուղղակի հետո բերեցիք ԱԺ-ին դեմ տվեցիք այդ գործարքը, ԱԺ-ն էլ ստիպված քվեարկեց: Էս հարցերը քննարկվե՞լ են հանձնաժողովում»:
Վարդան Այվազյանը նշեց, որ եղել է բանակցային գործընթաց ՀՀ կառավարության և ՌԴ կառավարության միջև, այդ ընթացքում մի քանի անգամ բարձրացվել է գազի գինը: Ո'չ ՀԾԿՀ-ն, ո'չ էլ մատակարարող կազմակերպությունները հայտ չեն ներկայացրել բացատրությունների համար, որովհետև նրանց ասվել է, որ ընթանում է բանակցային գործընթաց: Եվ հենց բանակցային գործընթացում էլ առաջացել է պարտքը:
«Եթե այսօր մենք ասում ենք, որ երկրի կառավարությունն իրավունք չունի զբաղվելու գազամատակարարման հարցերով, քավ լիցի, կարող ենք ասել` ի՞նչ իրավունք ունի վարչապետը կամ նախագահը զբաղվել գազամատակարարման հարցերով: Բայց ցանկացած քաղաքացի ձեզ կարող է ասել, բա էլ մնացած գործերը ո՞րն է»,- ասաց Վարդան Այվազյանը:
Գագիկ Ջհանգիրյանը արձագանքեց` ասելով, որ իր հարցի էությունն այն է, որ պետական սեփականությունը ընդգրկված չէ մասնավորեցման մասին օրենքի ցանկում, ուրեմն ի՞նչ իրավունք ունի նախարարը, վարչապետը դրա վաճառքի վերաբերյալ բանակցություններ իրականացնել: